Կոնդի բնակիչները փակել են Տիգրան Մեծ փողոցը
Այսօր կառավարության դիմաց հավաքված Կոնդի բնակիչները կառավարության նիստից հետո փակել են Տիգրան Մեծ փողոցը և պահանջում են, որպեսզի կառավարության որևէ ներկայացուցիչ հանդիպի իրենց հետ և պատասխան տա, թե երբ են ի վերջո փոխհատուցելու դեռևս 10 տարի առաջ քանդված բնակարանների համար:
Այս պահին ոստիկանները փորձում են բանակցել ցուցարարների հետ և համոզել նրանց բացել ճանապարհը` փոխարենը խոստանում են հանդիպումը կազմակերպել:
Տեսանյութը` քիչ անց: