Արաս Օզբիլիզը տեղափոխվել է Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը տեղափոխվել է Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբ։
Օզբիլիզը, որն իր հարուստ ֆուտբոլային փորձով մեծ ներդրում է ունեցել մեր ակադեմիայի զարգացման գործում, այժմ իր մասնագիտական ճանապարհը կշարունակի որպես մարզչական շտաբի անդամ՝ նպաստելով առաջին թիմի առաջընթացին։
Շնորհակալություն ենք հայտնում Արասին՝ ակադեմիայում կատարած նվիրված աշխատանքի համար և մաղթում ենք հաջողություն նոր պաշտոնում։