ՔՊ-ականը ծամածռվում ու մատ էր թափ տալիս ամբիոնից․ Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ բարձրախոսը կանջատի (տեսանյութ)
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն այսօր իր ելույթը ծամածռություններով էր համեմել ԱԺ ամբիոնի մոտ։ Նա ընդդիմադիր պատգամավորներին, իբրև թե, վախեցրեց։
«Ձեր վախը նենց ենք բռնելու, հլը չեք էլ պատկերացնում, ականջներիդ օղ արեք»,- հայտարարեց ՔՊ-ականը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դուր չեկավ թիմակցի պահվածքը. «Նախ, մի հրարեք, հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ, նույնիսկ բարձրախոսը կանջատեմ»։