Ձեր ոգին փառավորվե՞ց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին․ այդ կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի արդյունքն է․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ԱԺ նիստում, իր ելույթի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ձեր ոգին փառավորվե՞ց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, Դուք էլ տոնած կլինեք»,-ասաց նա։
Գրիգորյանը հայտարարեց, թե հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է հաջողակ մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում և կարևոր չէ, թե էդ մարդիկ ովքեր կլինեն՝ նախագահներ, զինվորներ, բիզնեսմեններ, թե սպորտսմեններ՝ Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Ահարոնյանը։
«Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի արդյունքն է»,-ասաց պատգամավորը։