Իսրայելում Վրաստանի դեսպանատան մոտ հրթիռի արկ է ընկել
Իսրայելում Վրաստանի դեսպանատունը հայտնել է Թել Ավիվի արվարձանում գտնվող իր գրասենյակի մոտ արկի ընկնելու մասին։
Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության Facebook-ում տարածված հայտարարության մեջ։
«Այսօր արկ է ընկել այն շենքի անմիջական մոտակայքում, որտեղ գտնվում է դեսպանատունը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ շենքը չի վնասվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Դիվանագիտական առաքելությունը շարունակում է գործել՝ հետևելով Իսրայելի անվտանգության ծառայությունների հրահանգներին։ Իսրայելում գտնվող Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խստորեն հետևել տեղական իշխանությունների հրահանգներին։