ԱՄՆ-ի միջամտությունը Իրան-Իսրայել հակամարտությանը հանգեցնում է դրա սրմանը․ Պեսկով
ԱՄՆ-ի միջամտությունը իրանա-իսրայելական հակամարտությանը կհանգեցնի դրա ընդլայնմանը, սա կլինի սրման ևս մեկ փուլ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի շփումները իրանական կողմի հետ իրականացվում են տարբեր մակարդակներում։
«Տարբեր մակարդակներում մենք ունենք գործընկերային հարաբերություններ՝ ամենատարբեր մակարդակներում՝ հաշվի առնելով երկխոսության ուղիները։ Նախագահը երեկ ասել է, որ այդ շփումները կլինեն մշտական», - ասել է նա։