Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Փաշինյանը չի հանգստանում. երկու վախը մի մահ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ այնքան է պաշտում իր աթոռն ու իշխանական վայելքները, որ այդ իշխանությունը կորցնելու չնչին վտանգի դեպքում պատրաստ է երկիրը մի վայրկյանում կոլապսի ենթարկել, իրավապահ, ուժային մարմիններին դարձնել իր կամակատարը, գնալ օրենքների ու Սահմանադրության դեմ, աշխարհի առաջ խայտառակ լինել, միայն թե չեզոքացնի այդ վտանգը։ Նախօրեին Սամվել Կարապետյանին բռնելու հրահանգ տված մարդը երեկ էլ չէր հանգստանում, չնայած հանրային արձագանքը 99 տոկոսով բացասական էր։


Ո՞րն է Կարապետյանի մեղքը` հարցնում էին մարդիկ, նա ընդամենը աջակցություն է հայտնել Եկեղեցուն եւ հայտարարել․ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեւով ենք մասնակցելու Եկեղեցու դեմ արշավին»։ Թե ինչ է հասկացել Փաշինյանը, եւ այս միտքն ինչպես է մեկնաբանել նրա հիվանդ գիտակցությունը, դժվար է ասել: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը ցիտելիս ամեն անգամ միտումնավոր կերպով «մասնակցելու» բառի փոխարեն օգտագործում էր «միջամտելու» բառը, իբր այդ բառի մեջ կոշտ գործողություն տեսնելով, որպեսզի դրա վրա հիմնվելով՝ գործ կարեն Սամվել Կարապետյանի վրա՝  իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ անելու հոդվածով։ 

Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո էլ Փաշինյանը չխաղաղվեց, երեկ ողջ օրը նա հանձնարարել էր ստուգումներ իրականացնել Կարապետյանին պատկանող օբյեկտներում՝ ՀԷՑ-ում, «Տաշիր պիցցայում», որի մի քանի մասնաճյուղ փակվեց ժամերի ընթացքում՝ տասնյակ քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Ողջ օրը ինքն ու իր ուսապարկերը սպառնացին ՀԷՑ-ը պետականացնել, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անգամ հայտարարեց, թե այդ մասին նախագիծն արդեն ԱԺ-ում է` դեռ նախորդ ամիս ինքն է հանձնարարել: Սակայն մենք պարզեցինք, որ նման նախագիծ չկա: Պարզ է, որ Փաշինյանը փորձում է իր վախերը հաղթահարել «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» կարգախոսով։

Երեկ նաեւ շրջանառության մեջ դրեց արդեն ծեծված թեզը՝ իբր Ռուսաստանն է ուզում իրեն գահընկեց անել։ «Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի եւ կառավարության ղեկավարի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ ՌԴ կառավարությունից՝ «Սպիտակ տնից» կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենալ, բայց չեմ բացառում, եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ եւ, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ պատերազմի հետեւում են կանգնած»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ ունի բոլոր կարողությունները՝ կառավարելու այդ «հիբրիդային ռիսկերը» եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Քիչ ուշ նրան երկրորդեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով իշխանության եւ Եկեղեցու միջեւ ծավալվող քննարկումներին եւ պատմական էքսկուրս անելով․ «Հայ հոգեւորականները, հայ օլիգարխիայի հետ կամ նախարարական տների հետ դաշնակցելով, երկու անգամ մատաղ են արել հայոց պետականությունը Արշակունիների եւ Բագրատունիների թագավորություններում, եւ այս երկու անգամ էլ ժողովուրդը խաղի մեջ չի եղել, եւ դա հասկանալի է, քանի որ այդ ժամանակ կարգերն էին ուրիշ, ժողովրդավարություն չէր: Բայց պետության կորստի երկու դեպքում էլ գինը վճարել է ժողովուրդը՝ իր հարյուրամյա եւ հազարամյա տառապանքներով, այսինքն՝ Եկեղեցու բարձրաստիճան պետերն ու օլիգարխիան պետության գլուխը կերել են, եւ գինը վճարել է ժողովուրդը, որովհետեւ իրենք պահել են այն, ինչ ունեին: Այսօրվա իրողությունների շրջադարձային տարբերությունը գիտե՞ք որն է, որ Հայաստանի, հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, երբ Եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում են մատաղ անել մեր պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է, ժողովուրդը գործոն է: Առաջին անգամ ՀՀ-ում կա լեգիտիմ ընտրված իշխանություն, եւ կա ժողովրդի ու իշխանության դաշինք: Սա է, որ ուզում են քանդեն այս մարդիկ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում