Հարություն Քուշկյանն ազատվել է պաշտոնից
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասի Newspress.am-ին տեղեկացրեց ԼՂՀ արդեն նախկին առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Ինչ վերաբերում է Հ. Քուշկյանի այլ աշխատանքի անցնելու խնդրին, Շ. Հունանյանը նշեց, որ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում:
Նշենք, որ Հարություն Քուշկյանը ԼՂՀ առողջապահության նախարարն էր 2014 թվականի մարտի 14-ից: