Պուտինը մեկնաբանել է Թրամփի հետ հնարավոր հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ, բայց այն պետք է նախապատրաստված լինի:
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է պարոն Թրամփի հետ հնարավոր հանդիպումներին, այն չափազանց օգտակար կլինի, բայց ես համաձայն եմ Միացյալ Նահանգների նախագահի հետ, այն, իհարկե, պետք է նախապատրաստված լինի և ավարտվի որոշակի դրական արդյունքներով», - ասել է Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվում է հունիսի 18-ից 21-ը։