Իրանի ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Թեհրանի արվարձանների մոտ
Իրանի ՀՕՊ ուժերը գործի են դրվել Թեհրանի ծայրամասում անօդաչու թռչող սարքերը որսալու համար։
Այս մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել, Թեհրանից բացի, երկրի մի շարք բնակավայրերում ևս: Այդ տարածքներում ևս Իրանի ՀՕՊ ուժերը կարողացել են բարեհաջող որսալ իսրայելական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը: