ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին հարված հասցնել Իրանին
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են առաջիկա օրերին Իրանի վրա հնարավոր հարվածի։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրենց տվյալներով՝ հնարավոր հարձակումը կարող է իրականացվել հունիսի 21-22-ին, սակայն կա հնարավորություն, որ ծրագրերը փոխվեն։
Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Իրան-Իսրայել հակամարտությանն ԱՄՆ միջամտության վերաբերյալ վերջին օրերին զգալիորեն փոխվել է հանրապետական դաշնակիցների ճնշման պատճառով։ Աղբյուրների համաձայն՝ սենատոր Լինդսի Գրեհեմը ակտիվորեն կոչ է արել Թրամփին դիտարկել Թեհրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը։