«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Վահե Շահվերդյանը, Սոնա Մելոյանը
Մարտի 27-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Տոնին ընդառաջ՝ մարտի 25-ին, ժամը 12:00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը հյուրընկալել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին եւ Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանին:
Թեման՝ թատարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները, թատրոն-հասարակություն կապ, նոր ներկայացումներ եւ ապագա ծրագրեր: