ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան
Մշակույթ

Կատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր Տաթևացի

Ստորև ներկայացնում ենք Սուրբ Գրիգոր Տաթևացու մտքերը Եկեղեցու, հայ ազգին տրված բարիքների, սիրո և մեր մեղքերի մասին: Աստծո տաճարի մասին «Եկեղեցու գլուխը մեր Տերն է` Հիսուս Քրիստոս: Եվ նրան փոխարինողը երկրի վրա հնում քահանայապետն էր, ինչպես Ահարոնը, իսկ նորում` յուրաքանչյուր ազգի Կաթողիկոսը:

Տեսնող աչքերը՝ մարգարեներն են, իսկ առաքյալները՝ Աստծո խոսքի ինքնատեսները: Եպիսկոպոսները տեսուչ և դիտող են կոչվում, բերան՝ Ավետարանիչները, լեզու՝ կենաց խոսքի քարոզները, ատամներ՝ վարդապետները, ովքեր հոգևոր կերակրի մեկնիչն ու ծամողն են: Հոտոտելիք են նրանք, ովքեր ընտրում և տարորոշում են չարն ու բարին:

Ականջները ճշմարիտ խոսքի աշակերտներն են, մարմինը` բոլոր հավատացյալները և Քրիստոսի անդամները, ձեռքերը` քահանաները, որոնք Սուրբ Խորհուրդներն իրականացնողներն են, ոտքերը՝ կրոնավորները և ապաշխարողները, ովքեր կրում են օրենքի ծանրությունը»: «Քահանան Աստծո արդարության հրեշտակն է, այսինքն՝ հայտնողը և թարգմանողը, ըստ այդմ՝ «Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է»» (Մաղաքիա 2:7): «Մեկ է կոչվում (եկեղեցին) ոչ թե տեղով, այլ մեկ հավատով և կոչման հույսով, որ մի մորից և մեկ ավազանի որովայնի ծնունդ է ու մեկ կերակուր, որ աստվածային գրերի տեսություն է ու մեկ մարմին և փրկչական արյուն, և իբրև մեկ գլուխ և զգեստ ունենք Քրիստոսին»: «Կաթողիկե» նշանակում է ընդհանրական, իսկ «եկեղեցին»՝ «ժողովում»: Եկեղեցի է քարերից շինվածը, նաև եկեղեցի է հավատացյալ ժողովուրդը: Երկուսն էլ Աստծո տաճար են, այսինքն՝ կառույցն ու մարդը. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթացիներ 3:16),- ասում է առաքյալը:

Եվ Քրիստոս երկուսի հիմքն է, չորս անկյունները առաքյալներն ու մարգարեներն են և նրանց շարադրած Հին ու Նոր Կտակարանները, իսկ կառույցը բոլոր հավատացյալներն են: Ինչպես մենք ենք մկրտությամբ և հաղորդությամբ դառնում Աստծո տաճար, այդպէս էլ` օրհնությամբ կառուցված եկեղեցին, որ օծում ենք նախ ջրով, ապա գինով:

Մեզ տրված բարիքների մասին «Հայ ազգին Աստծուց այսպիսի առանձին բարիքներ են շնորհվել: Առաջինը` հրաշքով դարձը, երկրորդ՝ եկեղեցի կառուցելու մասին Սուրբ Գրիգորի տեսիլքը, երրորդ՝ տասներկու առաքյալներից երեքի Հայաստանում քարոզելն ու վախճանվելը, չորրորդ՝ Աբգար թագավորի նախընծա հավատալն ի Քրիստոս, հինգերորդ՝ աստվածապարգ և Գիրը, վեցերորդ՝ Նոյան տապանի (նստելն) Արարատի` Մասիս լեռան վրա, յոթերորդ՝ եդեմաբուխ երեք գետերի Հայաստանով հոսելը, ութերորդ՝ հայերի արևելյան կոչվելը, իններորդ՝ այս կողմերում աստվածատունկ դրախտի լինելը, տասներորդ՝ այս կողմից լուսատուների ընթացքի սկսվելը, որ կարապետն են Մեծ Լույսի ծագելու, որովհետեւ Արեգակն Արդարության՝ Քրիստոս, հայրական փառքով և աստվածագումար դասերով և նախընթաց աստվածային նշանով այդ կողմից է գալու, ըստ Տիրոջ` «Ինչպէս Փայլակը, որ ելնում է արևելքից, այդպէս էլ լինելու է մարդու Որդու գալուստը»:

Սիրելու, արարչագործության ու մտածելու կարողության մասին «Բոլոր գոյությունների սկիզբն Աստված է, բոլոր բարիքների սկիզբը սերն է, բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է»:

«Աստված մարդուն ամենայն ինչով ստեղծեց Իր նմանությամբ և այս երեքը դրեց նրա մեջ, որի (շնորհիվ) ամենայն ինչով նմանվում է Աստծուն, այսինքն՝ նախ՝ արարչագործությամբ, երկրորդ՝ սիրով, երրորդ՝ խոհականությամբ: Արարչագործությամբ, որով արարչակից է լինում Ստեղծողին: Սիրով, որով փափագում է ցանկալիին և մշտապես ջանում է հասնել և վայելել այն: Խոհականությամբ, որով զատվում է անբաններից և կարող է մտածել պիտանիի և անպիտանի մասին և ուսմամբ ու ջանադրությամբ հասնել կատարյալ հասակի»:

«Նա սիրուց դրդված գոյացրեց բոլոր արարածներիս: Եվ Իր պատկերի (մարդու) նկատմամբ ունեցած սիրուց Հայրը չխնայեց իր Որդուն, Որդին չխնայեց Իր անձը, Հոգին չխնայեց իր հարատև բախելը մարդկանց (սրտերը)»: «Առանց սրտի բարբառելը շաղակրատումն է ոչ թե աղոթք առ Աստված»:

«Սերը սկիզբն է բարությունների, որովհետև Աստծուց է և բարու մեջ է, ըստ Աստծո է և բարու եզրագիծն է, քանզի հանուն Աստծո է»: «Կատարյալ սերը երկյուղ չունի»: Մեր մեղքերի մասին «Պետք է մերժենք մեր սրտերից քենն ու ոխը՝ ըստ այդմ. «Եթե թողնենք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ կթողնի ձեր հանցանքները»: Իսկ եթե թշնամի են ու վնասակար ընդհանուր Եկեղեցու և հավատի նկատմամբ, պետք է աղոթել նրանց համար, որպեսզի ետ դառնան չարիքից:

Սակայն եթե անզեղջ (չզղջացող) մնան, ինչպես չար ու մեղավոր մարդիկ և հերձվածողները, պետք է նախատել և ոչ օրհնել, քանզի նրանք ևս Աստծո հավատի ու կրոնի թշնամիներն են»: « (Սուրբ) Հոգին փախչում է բարկացած հոգուց, որովհետև նրա տեղը խաղաղությունն է: Իսկ երբ Սուրբ Հոգին ելնում է, նրա տեղը բնակվում է պիղծ հոգին, այսինքն` Սատանան»:

«Բարկանալով` կորցնում ենք աստվածային մեր պատկերը»: «Սատանայի մեղանչելն արեգակին դեմ հանդիման նայելու նման է, երբ կորցնում է լույսը և կուրանում: Այդպես սատանան Աստծո դեմ հպարտացավ, երբ ասաց.

«Իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա» (Եսայի. 14:13): Ամպը մարգարեները և հրեշտակներն են, աստղերը` վերին դասերը:

Այդ ժամանակ էլ կորավ իմացական լույսը և խավարեց սատանայի մեջ, և շնորհների լույսը չգործեց նրա վրա, ու նույնը սեպելով` առանց զղջալու անդրդվելի մնաց, որի պատճառով էլ մեծ է սատանայի մեղքը, և թողություն չի տրվելու:

Ահա այսպես, մարմնական բոլոր մեղքերից մեծ է հպարտության մեղքը»: «Ինչպես ամբարտավանությունը մարդուն հանում է Աստծու միջից, այդպես էլ նախանձը մարդուն հանում է ինքն իր միջից: Եվ ինչպես օձը այգու ծաղկից մեռնում է, այդպես էլ նախանձոտը սատկում է` տեսնելով ընկերոջ բարեբախտությունը»:

«Առաջին մեղքը, որով սատանան մեղանչեց երկնքում և ընկավ, հպարտությունն էր, ապա նախանձն էր, որով մարդկանց դեմ (չարիք) նյութեց»:

«Մտքում հայհոյելը, նախանձելը, նենգելը կատարյալ չարություն և մեղք են, որոնց մարդասպանների շարքն է դասում մարգարեն` ասելով. «Արյունահեղ և նենգավոր մարդը, Տե՜ր, Պիղծ է քեզ համար»» (Սաղմոս 5:7):

Հատվածները՝ Գրիգոր Տաթևացու «Թևավոր խոսքեր և ասույթներ», «Ոսկեփորիկ», «Գիրք հարցմանց» գրքերից:

Qahana.am