Կառավարությունը մերժեց մարտի 1-ը ճանաչել որպես բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր ընդունելը
Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ էին ներկայացրել կառավարություն, որով առաջարկվում են մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Կառավրությունը այսօր նախագիծը մերժեց, արդադարդատության նախարարությունը բացասական եզրակցություն է տվել:
Արդարդատության նախարար Արփինե Հովhաննիսյանը հայտարարեց, որ ակնհայտ է նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել: