Իսրայելը գործողության սկզբից ի վեր Իրանին հասցրել է ավելի քան 1100 հարված
Հունիսի 13-ից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերն Իրանում գործողության ընթացքում տարբեր թիրախների վրա հասցրել են ավելի քան 1100 հարված։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Էֆի Դեֆրինը։
«Մենք համակարգված կերպով գործում ենք միջուկային սպառնալիքը չեզոքացնելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով` այս հարվածները նպաստել են Իրանի բալիստիկ հրթիռներին և ՀՕՊ համակարգերին հասցված վնասին:
Դեֆրինը հավելել է, որ Իրանը երեկ երեկոյան մոտ 30 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խոսնակի խոսքով՝ հրթիռներն արձակվել են երկու համազարկով: