Իրանը հրթիռակոծում է Իսրայելի հյուսիսը
Իսրայելի հյուսիսում հնչում են օդային հարձակման ազդանշանները:
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակը։
«Իսրայելի հյուսիսում տագնապային ազդանշաններ են հնչում թշնամու ինքնաթիռի ներթափանցման պատճառով», - ասվում է մամուլի քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։
Դրանից զատ, Իրանը մի շարք հրթիռներ ևս ուղարկել է Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների մասին թվեր Իսրայելը դեռևս չի հրապարակել: