Իրանը վերահսկողություն է հաստատել Իսրայելի օդային տարածքի նկատմամբ
Իրանի ռազմաօդային ուժերը Իսրայելի վրա գիշերային հարձակման ժամանակ վերահսկողություն են հաստատել Իսրայելի երկնքի նկատմամբ։
Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։
«Այսօրվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք ձեռք բերել Իսրայելի երկնքի նկատմամբ, և որ նրանց բնակիչները լիովին անպաշտպան են իրանական հրթիռային հարձակումներից», - ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Նրանք նշել են, որ իրանական հրթիռները հաղթահարել են պաշտպանության մի քանի շերտեր, և Paykan և THAAD հակահրթիռային համակարգերը չեն կարողացել դրանք որսալ։
«Իրանական հրթիռները հագեցած են մանևրային մարտագլխիկներով և ունեն գերձայնային արագություն, ինչը թույլ է տալիս շրջանցել ամենաժամանակակից հրթիռային պաշտպանության համակարգերը», - մեջբերում է գործակալությունը ԻՀՊԿ հայտարարության մեջ։