Ալիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել ՀՀ-ում. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ անկման պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նա սխալմամբ ենթադրում է, որ կարող է ստանալ հանրության աջակցությունը՝ անտեսելով այն փաստը, որ հայերի մեծ մասը՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, հավատարիմ է մնում Հայ առաքելական եկեղեցուն։ Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է կաթողիկոս Գարեգին Երկրորդին փոխարինել ավելի հլուհնազանդ հոգևորականով՝ որպես արդարացում բերելովհոգևորականության կուսակրոնությունը:

Վարչապետը սաստկացրեց իր հարձակումը Կաթողիկոսի և Հայոց եկեղեցու վրա՝ սադրիչ ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Ահա դրանցից մի քանիսը.

1. Նա կոչ արեց իր հետևորդներին գնալ և «ազատել» Կաթողիկոսարանը ու ընտրել նոր Կաթողիկոս. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին: Կտրիճ Ներսիսյանը [անպատշաճ կերպով դիմելով Գարեգին Երկրորդին իր աշխարհիկ անունով] պետք է ազատի վեհարանը»:

3. Նա առաջարկեց «գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար՝ ստեղծելով «Համակարգող խումբ»՝ նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կառավարելու համար»։ Փաշինյանը «Համակարգող խմբի» ապագա անդամների որակավորումը նկարագրեց հետևյալ կերպ.
ա) «Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին»,
բ) «Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը»,
գ) «Վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը»,
դ) «Ամեն օր աղոթում են»,
ե) «Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»։

Փաշինյանը հավելեց. «Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր»։ Նա հրավիրեց խմբին միանալ ցանկացողներին իրենց անունը, հեռախոսահամարը և մասնագիտությունը ուղարկել իր էլեկտրոնային փոստի հասցեին՝ nikolpashinyan@gmail.com»։

Միևնույն ժամանակ, վարչապետի կենակից Աննա Հակոբյանը, որը հայ հոգևորականներին անամոթաբար անվանել էր «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «սև սքեմ հագնող մոլագար այլասերվածներ», զարմանալի բացահայտում արեց՝ հաջորդ երկու տարին Չինաստան տեղափոխվելու և Պեկինի «Նորմալ» համալսարանում չինական փիլիսոփայություն ուսանելու համար:

Այս մասին անցյալ շաբաթ հայտարարեց Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որտեղ այժմ նա աշխատում է որպես գործադիր տնօրեն՝ նախկինում խորհրդի նախագահ լինելուց հետո: Հայտնի չէ՝ արդյոք նա երկու տարով թողնելու է իր չորս երեխաներին: Հակոբյանին հաճախ սխալմամբ անվանում են վարչապետ Փաշինյանի «կին» և Հայաստանի «Առաջին տիկին»։ Նա ո՛չ նրա կինն է (քանի որ նրանք ամուսնացած չեն), ո՛չ էլ Առաջին տիկինը, քանի որ այդ տիտղոսը նախատեսված է նախագահի կնոջ համար։ Այնուամենայնիվ, Հակոբյանը որպես Առաջին տիկին ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ հայ հարկատուների հաշվին և նրան ուղեկցում են կառավարության թիկնապահները՝ մինչ Հայաստանը ներկայացնում է  միջազգային հանդիպումներում և համաժողովներում։ Ցույց տալու համար, որ Փաշինյանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, դիտարկենք 17-րդ և 18-րդ հոդվածները:

17-րդ հոդվածը նախատեսում է եկեղեցու և պետության տարանջատում. «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Մարդկանց մեծ մասը սխալ է մեկնաբանում այս դրույթը՝ կարծելով, որ հոգևորականներն իրավունք չունեն մասնակցելու քաղաքական գործերին: Սա ճիշտ չէ: Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ հոգևորականները վայելում են նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ երկրի մյուս բոլոր քաղաքացիները, ինչպիսիք են քվեարկությունը և քաղաքական գործերին մասնակցելը:

Պետությունը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե օրենքները խախտվում են: Սահմանադրության 18-րդ հոդվածը Հայ Առաքելական Եկեղեցուն շնորհում է հատուկ կարգավիճակ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե վարչապետը որոշի հաջորդ տարի Սահմանադրության վերանայված տարբերակից հեռացնել 17-րդ և 18-րդ հոդվածները։ Իր հետևորդներին կոչ անելով «միավորվել» Էջմիածնի շուրջ և «ազատել» Կաթողիկոսարանը Գարեգին Երկրորդից՝ Փաշինյանը ռիսկի է դիմում քաղաքացիական պատերազմ հրահրելու։ Եկեղեցու միլիոնավոր հավատացյալները զգալիորեն գերազանցում են նրա կողմնակիցներին։ Եթե կաթողիկոսը կոչ անի հայ ժողովրդին գալ Էջմիածին և պաշտպանել կաթողիկոսարանը, կարող են բախումներ հրահրվել սուրբ հողում։

Գրեթե բոլոր թեմերը՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում, գրավոր հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով Փաշինյանի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին: Այս վեճի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար Գարեգին Երկրորդը նախատեսում է մոտ ապագայում գումարել «Ազգային եկեղեցական ժողով»՝ Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմինը, որը կազմված է Ամենայն հայոց կաթողիկոսից, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքներից, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած եպիսկոպոսներից և եկեղեցու առաջնորդներից, Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից և բոլոր թեմերից պատվիրակություններից:

Թիրախավորելով Կաթողիկոսին, հավանության արժանանալով Ադրբեջանի Շեյխ ալ-Իսլամի և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, Փաշինյանը, կարծես, անտեղյակ է այն վնասից, որը նա հասցնում է իր սեփական ժողովրդականությանը 2026 թվականի ընտրություններում և ամրապնդում Գարեգին Երկրորդի հանրային աջակցությունը: Հայ ժողովրդի մեծ մասը, առերեսվելով տապալված քաղաքական գործչի և իրենց հոգևոր առաջնորդի միջև դիմակայությանը, բնականաբար կկանգնի Նորին Սրբության կողքին: Հանրությունը կպահանջի ոչ թե Կաթողիկոսի, այլ վարչապետի հրաժարականը։