Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Եգիպտոսում են․ Sputnik Արմենիա
Հայ զբոսաշրջիկների խումբը, որը մնացել էր Բեթղեհեմում, արդեն Եգիպտոսում է, ArmeniaSputnik-ին ասել է JERUSALEM TRAVEL–ի տուր մենեջեր Արփինե Ալոյանը։
17 մարդ Իսրայելից Եգիպտոս է տարհանվել ցամաքային ճանապարհով։ Նրանք նախնական կարգով հայրենիք կվերադառնան երկու օրից Եգիպտոսից առաջին հնարավոր չվերթով։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Հայաստանի 17 քաղաքացիներ հունիսի 10-ին մեկնել են Իսրայել, որտեղից պետք է հայրենիք վերադառնային հունիսի 17-ին։ Սակայն, իրանա-իսրայելական սրացման պատճառով պայմանավորված չեղարկված չվերթներով, նրանց վերադառնալու հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։