Սամվել Կարապետյանին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալությամբ՝ տարօրինակ պատրվակներով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգցմանը. փոխանցում է РИА Новости գործակալությունը:
«Մոսկվան ուշադիր հետևում է Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալությամբ՝ տարօրինակ պատրվակներով», – ասել է նա:
Նա նաև ընդգծել է՝ Մոսկվան կտրամադրի անհրաժեշտ օգնություն, որպեսզի հարգվեն նրա բոլոր իրավունքները:
Հիշեցնենք՝ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ այս գործողությունները հետևեցին այսօր Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու արված հայտարարություններին։