Սպանողին պետք է խստագույնս պատժել. Արցախում սպանված զինծառայողի մայր. (տեսանյութ)
«Հովհաննեսը երբեք վեճի չէր բռնվում, հավսարակշռված էր, միշտ հանդարտեցնում էր, հայրենիքի պաշտպանն էր, հերոս, մանկուց ուզում էր զինվորական դառնալ»,-newspress.am–ի հետ զրույցում նշեց մարտի 17-ին, Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Լյուդմիլա Հարությունյանը:
Նա պատմեց, որ որդու հետ դեպքի օրն է խոսել, Հովհաննես ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, ընտանիքի անդամները չանհանգստանան: Մայրը նշեց, որ չեն կարողանում հասկանալ , թե ինչ է կատարվել, ինչու է մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած մեկ այլ զինծառայող կրակել որդու ուղղությամբ . պետք է խստագույն պատժվի , չենք կարողանում մի բան գտնել , հասկանալ պիտի նման բան լիներ, բայց փաստ է մեր թիկունքը կոտրվեց»,- մանրամասնեց նա:
Տիկին Լյուդմիլան նշեց, որ իրենք հենց սկզբից էին ասել, որ որդին զենքի հետ անփույթ չէր վարվի, ուստի պետք չէր այդ վարկածը շրջանառել, հետո միայն հերքել:
Տիկին Լյուդմիլան հիշեցրեց, որ որդին Տիգրան Մեծ ռազմարզական վարժարանում է ուսանել, չի կրաողացել ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ատամի հետ կապված խնդրի պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում