Կիևում վաղը սգո օր է հայտարարված
Վաղը՝ հունիսի 18-ին, Կիևը սգո օր է հայտարարել մայրաքաղաքի վրա ռուսական զորքերի կողմից իրականացված զանգվածային հարվածի զոհերի համար։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տելեգրամյան ալիքը։
Զոհերի հիշատակին պետական դրոշները կիջեցվեն բոլոր քաղաքային շենքերի վրա, մայրաքաղաքում կարգելվեն բոլոր զվարճանքի միջոցառումները։