Կարծում եմ՝ այդ այցը պատմական է. Ալեն Սիմոնյանը հաստատեց` Փաշինյանը մեկնելու է Թուրքիա
Հաստատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այցը երկկողմ է։
«Այդ ընթացքում տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են։ Կարծում եմ՝ այդ այցը պատմական է, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,- ասաց Սիմոնյանը։