Իսրայելի պաշտպանության նախարարը Թեհրանի բնակիչներին կոչ է արել տարհանվել
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող թիրախների վրա նոր հարվածների մասին։ Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը։
«Այսօր մենք կշարունակենք գործել Թեհրանում թիրախների և ռազմական օբյեկտների դեմ, ինչպես արեցինք երեկ և նախորդ օրը», - ասել է նա։
Կացը նաև կոչ է արել Թեհրանի բնակիչներին տարհանվել։