Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև տարբեր նախարարների մակարդակում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում. Ռուբինյան
Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ոուբինյանը:
«Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում»,- ասաց Ռուբինյանը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի մասին` Ռուբինյանն ասաց, որ երբ վարչապետի այց է պլանավորվում կամ պիտի տեղի ունենա, կառավարությունը պատշաճ ժակմետներում դրա մասին տեղեկացնում է:
Նա նշեց, որ իր թուրք գործընկեր Սերդար Քըլըչի հետ հանդիպման հաստատված ժամկետ չկա: