Իսրայելը մտադիր է uպանել ևս մի քանի իրանցի գիտնականների. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է իր երկրի վճռականության մասին՝ շարունակելու Իրանի դեմ ռազմական գործողությունները։
Քաղաքական գործիչն այս մասին ասել է մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի գոյությունը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար, քանի որ Թեհրանը ձգտում է մեծացնել իր կարողությունները և ստեղծել միջուկային զենք:
«Նախևառաջ Իրանի միջուկային զենքն Իսրայելի համար ամենամեծ սպառնալիքն է»,- ասել է նա։
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն սպանել է 10 իրանցի գիտնականների, որոնք զանգվածային ոչնչացման զենք էին մշակում Իրանի համար։ Սակայն, նա հավելել է, որ դեռևս մի քանի մարդ է մնացել, որոնց Իսրայելը նշանակել է որպես նոր թիրախներ:
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելն զգուշացնում է Իրանի բնակչությանը Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների մասին՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար։