«Այդ դասախոսությունը ՔՊ-ականների համա՞ր էլ եք կարդում»․ «Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում»․ լարված իրավիճակ՝ Գալյանի և լրագրողների միջև
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, վերջիններիս մեղադրեց, իր իսկ կողմից դրսևորվող վարքագծի համար։
Լրագրողները նրան հորդորեցին հարցերին ըստ էության պատասխանել, ոչ թե դասախոսություն կարդա Սահմանադրության մասին։
«Այդ դասախոսությունը ՔՊ-ականների համա՞ր էլ եք կարդում»,- հարցրեց լրագրողը, սակայն հարցը մնաց անպատասխան։
«Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ ու անհարգալից պահվածքին։ Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի՝ բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»,- ասաց Գալյանը։
Նա ճեպազրույցը կիսատ թողեց ու հեռացավ։
Լրագրողները նրան հորդորեցին այդ տոնով չխոսել իրենց հետ։