Իրանի պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Իրանի պաշտոնյաները միջնորդներին հայտնել են, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, բայց նախ ցանկանում են, որ Իսրայելը դադարեցնի իր հարձակումները:
Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրանի պաշտոնյաները միջնորդներին հայտնել են, որ պատրաստ են վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, բայց նախ նրանք ցանկանում են, որ Իսրայելը դադարեցնի իր հարձակումները»,- ասվում է հրատարակության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու ջանքերը գլխավորել են Օմանը և Կատարը։