Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Իրանի հրթիռային համակարգերի 33%-ը
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի տարածքում հարվածների ժամանակ ոչնչացրել է երկրի հրթիռային կայանքների մեկ երրորդը:
Այս մասին հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
«Գործողության սկզբից ի վեր խոցվել է ավելի քան 120 հրթիռային կայանք, որը կազմում է Իրանի զինանոցում առկա հրթիռային կայանքների ընդհանուր թվի մեկ երրորդը», - ասվում է հայտարարության մեջ։