Իրանը բռնագրավել է իսրայելական անօդաչու սարքեր և պայթուցիկներ տեղափոխող բեռնատարներ
Իրանի իրավապահ մարմինները Լորեստանի արևմտյան նահանգում ձերբակալել են երկու բեռնատար, որոնք տեղափոխում էին իսրայելական անօդաչու թռչող սարքեր և պայթուցիկներ։ Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը պնդում է, որ բեռը տեղափոխել են իսրայելական հետախուզական ծառայության՝ Մոսսադի գործակալները։
Բացի այդ, Press TV-ն հաղորդել է, որ իրանցի իրավապահ մարմինները Թեհրանի ծայրամասում հայտնաբերել են Մոսսադի գաղտնի բազա, որտեղ հավաքվել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր և արտադրվել պայթուցիկներ։