Իրանում ուրանի հարստացման օբյեկտներին հետագա վնաս հասցնելու նշաններ չկան. ՄԱԳԱՏԷ
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին թարմացված տեղեկատվություն է տրամադրել Իրանի միջուկային օբյեկտներում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնք ենթարկվել են Իսրայելի կողմից ռազմական հարձակումների:
Նա նշել է, որ ուրանի հարստացման օբյեկտներին հետագա վնաս հասցնելու նշաններ չկան։
Գրոսսին այս մասին ասել է գործակալության կառավարիչների խորհրդին ուղղված հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից ուրբաթ օրը իրականացված հարվածները հանգեցրել են Իրանի մի քանի օբյեկտների ավերածությունների, սակայն ճառագայթային ֆոնը մնում է նորմալ։
Նա նշել է, որ վնասվել են փորձնական հարստացման գործարանի վերգետնյա մասը և Նաթանզի գործարանի էներգետիկ ենթակառուցվածքները։