Օգոստոսի 1-ից QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավորական նիստի ընթացքում հանձնարարել է շրջանառությունից հանել ուղետոմսերի թղթային տարբերակը:
«Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից սկսած՝ QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն»,- ասաց Ավինյանը՝ նշելով, թե ուղեվարձի թերհավաքագրման խնդիրներից մեկն էլ դա է: