Իրանում հայտնաբերվել է Մոսադի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրամաս
Իրանի մայրաքաղաքի արվարձան Ռեյ քաղաքում հայտնաբերվել է Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի արհեստանոց, որը զբաղվում էր անօդաչու թռչող սարքերի և ինքնաշեն ռումբերի հավաքմամբ:
Անօդաչու սարքերը և դրանց արտադրության սարքավորումները առգրավվել են, հայտարարել է քաղաքի իրավապահ ուժերի հրամանատար գնդապետ Հոսեյն Մաֆին։
«Մեկ բնակարան կասկածելի այցելությունների մասին մարդկանց ցուցմունքների հիման վրա հետախուզական խմբերը և ոստիկանական ստորաբաժանումները, դատարանի որոշում ստանալով, անմիջապես սկսել են գործողություն: Հետաքննության ընթացքում այս բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են զգալի քանակությամբ անօդաչու սարքեր, ինքնաշեն ռումբերի արտադրության սարքավորումներ և այլն», - գնդապետի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։
Հոսեյն Մաֆիի տվյալներով՝ արհեստանոցում հայտնաբերվել է ավելի քան 200 կիլոգրամ պայթուցիկ նյութ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար նախատեսված մեծ քանակությամբ սարքավորումներ։