Իրանի հարձակման ժամանակ Իսրայելական ՀՕՊ համակարգերը խափանվել են և սկսել են խոցել միմյանց
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի տարածքում հրթիռային հարվածների նոր ալիքի ժամանակ, օգտագործելով «նոր մեթոդներ», ստիպել է Իսրայելի ՀՕՊ համակարգերին հարձակվել միմյանց վրա:
Այս մասին հաղորդել է ԻՀՊԿ-ն իր հայտարարության մեջ։
«Այս գործողության ընթացքում, հետախուզության և սարքավորումների ոլորտներում նոր մեթոդների և հնարավորությունների կիրառման շնորհիվ թշնամու բազմամակարդակ պաշտպանության հրամանատարական և վերահսկողական համակարգերը ձախողվել են և սկսել են հարձակվել միմյանց վրա», - հայտարարության տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Հավելենք, որ գիշերն Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: