Իսրայելն ու Իրանը, հավանաբար, կհամաձայնվեն դադարեցնել ռազմական գործողությունները. Թրամփ
Իսրայելը և Իրանը, հավանաբար, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է անմիջապես տեղի չունենալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս:
«Հուսով եմ, որ Իսրայելի և Իրանի միջև համաձայնություն կլինի։ Կարծում եմ՝ համաձայնության ժամանակն է», - ասել է նա։ «Բայց երբեմն պետք է պայքարել՝ խնդիրը լուծելու համար», - հավելել է Թրամփը՝ անդրադառնալով ռազմական գործողությունների շարունակման հնարավորությանը։
Նա ընդգծել է, որ կան բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու համար։
Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի օգնություն ցուցաբերել Իսրայելին պաշտպանության հարցում։ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա խնդրել է հրեական պետության իշխանություններին դադարեցնել Իրանին հարվածները։