Իսրայելի կողմից Թեհրանի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա
Թեհրանի վրա Իսրայելի պաշտպանության բանակի վերջին երեք հարվածների հետևանքով զոհվել է 73 կին և երեխա։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Թեհրանում վերջին երեք հարձակումների ժամանակ զոհվել է 73 կին և երեխա. Չեմրան բնակելի համալիրում զոհվել է 20 երեխա, իսկ 48 ժամ անց 10 մարդ դեռևս փլատակների տակ է», - նշել է նա։
Նրա խոսքով, չնայած իսրայելական քարոզչությունը պնդում է, որ հարվածները չեն վնասում բնակելի տարածքները, սակայն իրականում Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորում է երեխաներին և կանանց: