Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին. կան մեծ թվով զnհեր, վիրավnրներ ու անհետ կորածներ
Իրանի զինված ուժերի կողմից կենտրոնական Իսրայելի վրա իրականացված զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։
Այս մասին հայտնել է իսրայելական N12 հեռուստաալիքը՝ հղում անելով Ազգային բժշկական ծառայությանը։
Ըստ իր տվյալների՝ հարվածների հետևանքով 67 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են լայնածավալ ավերածությունների մասին, փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին, ովքեր կարող էին մնացած լինել շենքերի փլատակների տակ։