Եթե փողոցը սկսվի մինչև ընդդիմության միավորվելը, այդ դեպքում փողոցը կլինի նաև չմիացած «ընդդիմադիրների» դեմ, իսկ իմպիչմենտի պահանջով փողոց անպայման լինելու է. Մալյան
Իրականում իրենց ընդդիմադիր համարողները իմպիչմենտի նախաձեռնությանը միանալու համար երկար ժամանակ չունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը:
«Փողոցի գեներացիան որպես միանալու նախապայման առաջ քաշողները հուսով եմ հասկանում են, որ եթե փողոցը սկսվի մինչև ընդդիմության միավորվելը, այդ դեպքում փողոցը կլինի նաև չմիացած «ընդդիմադիրների» դեմ:
Իսկ իմպիչմենտի պահանջով փողոց անպայման լինելու է: Անպայման...»: