Խամենեին ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար է նշանակել
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ-մայոր Մաջիդ Մուսավիին նշանակել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար։
«Հաշվի առնելով ԻՀՊԿ գեներալ-լեյտենանտ Ամիր Ալի Հաջիզադեի փառահեղ, պատվավոր և նահատակությունը ամոթալի սիոնիստական ռեժիմի ձեռքով, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի առաջարկի և Ձեր արժեքավոր որակների ու փորձի հիման վրա, ես Ձեզ նշանակում եմ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար», - ասվում է Այաթոլլահ Խամենեիի ստորագրած հրամանագրում:
Մուսավին նախկինում զբաղեցրել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի փոխղեկավարի պաշտոնը։