Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Երեկ` կեսգիշերից հետո, իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվեց։ Իսրայելը հարվածներ հասցրեց իրանական միջուկային եւ ռազմական օբյեկտներին, սպանվեցին բարձրաստիճան զինվորականներ ու միջուկային զենքի մշակումներով զբաղվող գիտնականներ: Այս իրավիճակում, երբ Իրանը Հայաստանի միակ բնական դաշնակիցն է տարածաշրջանում, եւ նրա թուլացումն ուղղակի սպառնալիք է Հայաստանին, մեր վարչապետը, Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, լայնածավալ պատերազմի ռիսկերը գնահատելու փոխարեն, երեկ դստեր հետ Չեխիա մեկնեց՝ մեկօրյա աշխատանքային այցով: Բայց միաժամանակ Հայաստանում փորձեց սրել ներքաղաքական իրավիճակը` գործարկելով նախընտրական կուլմինացիոն արարը՝ հրահանգ տալով ձերբակալելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Իշխանական թիմում, եթե նախկինում հորթի հրճվանքով էին քննարկում նախկինների նկատմամբ հետապնդումները, երեկ, ստեղծված իրավիճակով պայմանավորված,  առանձնապես խանդավառված չէին Արգամիչի ձերբակալության փաստով։ Հատկապես որ ՀՀ իշխանություններից  ոչ ադեկվատ արձագանք էին տեսնում: Թեեւ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց, որ վտանգված է տարածաշրջանային խաղաղությունը, դատապարտեց Իրանի դեմ Իսրայելի հարձակումը` կոչ անելով «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:


«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ` տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում վստահեցրեց, որ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։ Արդյոք պաշտպանության նախարարությունը գնահատե՞լ է Սյունիքի վրա հարձակման ռիսկերը՝ հաշվի առնելով, որ այս լարված պահին Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջեւանում` Հայաստանի անմիջական հարեւանությամբ, փոխնախարարը դժկամությամբ հայտարարեց․ «Բնականաբար, տարածաշրջանում ցանկացած սրացում մտահոգիչ է», բայց ՊՆ-ն «հետեւում է իրավիճակին»։ Իսկ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում պաշտպանել իր սահմանները։ Սարգսյանը հստակ պատասխանի փոխարեն հասկացրեց, որ գնդակը քաղաքական իշխանության դաշտում է․ «Այնուամենայնիվ, ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ անմիջական տարածաշրջանում սրացումը կանխելու համար»։ Բայց անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ՀՀ ՊՆ-ն շփվո՞ւմ է իրանցի գործընկերների հետ։

ՔՊ-ականները երեկ մասնավոր զրույցներում Փաշինյանի հանգստության մասով վարկածներ էին քննարկում․ հնարավոր է՝ Թուրքիայի նախագահից հավաստիացում է ստացել, որ մինչեւ առաջիկա հանդիպումը էսկալացիա չի լինի։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ։ Իշխանական շրջանակների հաղորդմամբ՝ քննարկելու են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ՝ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հարցը։ Ոմանք այդ այցն ինքնին վտանգավոր էին բնորոշում՝ հաշվի առնելով տարածաշրջանում բռնկված նոր պատերազմը եւ այն, որ գնում է հանդիպելու Իրանի թշնամիներից մեկի հետ։