Իրանական հրթիռը հարվածել է Թել Ավիվի միջուկային հետազոտությունների կենտրոնին
Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Թել Ավիվի միջուկային հետազոտությունների կենտրոնին:
Այս մասին հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը։
Հրթիռը մխրճվել է 50-հարկանի շենքի մեջ՝ չնայած Իսրայելի ՀՕՊ ուժերի կողմից ձեռնարկված հակազդեցությանը։
Միևնույն ժամանակ, Թել Ավիվի շրջանի հրամանատարը հայտնել է Իրանի հարձակումներից կրած հսկայական վնասների մասին։ Նշվում է, որ զոհերի թիվը համեմատաբար փոքր է։