Չինաստանը պահանջում է, որ Իսրայելը անհապաղ դադարեցնի ռազմական արկածախնդրությունը
Պեկինը կտրուկ քննադատել է Իսրայելին՝ մեղադրելով նրան Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության խախտման մեջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Կոնգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։
«Չինաստանը խորապես մտահոգված է Իսրայելի գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական արկածախնդրությունները և խուսափել հետագա սրացումից», - նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Պեկինը միշտ կողմ է եղել Իրանի միջուկային հարցի խաղաղ կարգավորմանը՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, և դատապարտում է ուժի կիրառումը, միակողմանի պատժամիջոցները և խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները։
«Իրանի՝ որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմի՝ միջուկային էներգիան խաղաղ օգտագործելու իրավունքը պետք է լիովին հարգվի», - ընդգծել է Չինաստանի ներկայացուցիչը։