Իրանը հարվածել է Իսրայելի Պենտագոնին՝ «Կիրյաթի» համալիրին
Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Իսրայելի գլխավոր ռազմական շտաբին՝ Կիրյաթի համալիրին, որը հաճախ անվանում են Իսրայելի Պենտագոն:
«Հարվածվել է համալիրի տարածքում գտնվող շենքը։ Պատճառվել է զգալի վնաս», - հաղորդել է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամբողջ երեկոյի ընթացքում Իսրայելի վրա ուղղված է եղել մոտ 150 իրանական հրթիռ՝ ինչպես բնակելի թաղամասերի, այնպես էլ ռազմական օբյեկտների վրա։ Կիրյաթի մոտ գտնվող թաղամասերից մեկը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Փրկարարները որոնում են դիակներ:
Չնայած հակահրթիռային պաշտպանության համակարգերի՝ «Երկաթե գմբեթի», «Դավթի պարսատիկի», «Նետի», «Պատրիոտի» և THAAD-ի աշխատանքին, հրթիռներից մի քանիսը ճեղքել են։
«Մենք տեսանք, թե ինչպես են հրթիռները բախվել գետնին՝ պատճառելով զգալի վնաս», - նշել է Fox-ի թղթակիցը։