Իրանը կհարվածի Իսրայելը պաշտպանող ցանկացած երկրի բազաներին
Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա իր հարձակումները և կհարվածի ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին, որը կփորձի պաշտպանել այն։
Այս մասին CNN-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Իրանը իրավունք է վերապահում վճռականորեն արձագանքել Իսրայելին՝ համաձայն միջազգային իրավունքի», - ասել է պաշտոնյան։ «Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը իրանական գործողություններից, իր հերթին կտեսնի, որ իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը կդառնան նոր թիրախներ»,-նշել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ներգրավված է եղել Իսրայելի կողմից Իրանի տարածքում հասցված հարվածներին: