ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքը մոտ է լիակատար վերացմանը
Մենք կարող ենք շատ մոտ լինել Իրանի միջուկային ենթակառուցվածքների լիակատար չեզոքացմանը ընդմիշտ։
Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը։
Նրա խոսքով՝ Թել Ավիվը չգիտի, թե ինչ վնաս կարող է հասցվել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին մինչև գործողության ավարտը:
«Այս հարցը տվեք ինձ չորս կամ հինգ օրից, և ես կկարողանամ ավելի ճշգրիտ գնահատական տալ, երբ մեր զինվորականները գնահատեն այն վնասը, որը նրանք կարողացել են հասցնել տարբեր միջուկային օբյեկտներին», - ասել է Լեյթերը։
Միևնույն ժամանակ, դիվանագետը ընդգծել է, որ Իսրայելը պատերազմ չի մղում Իրանի ժողովրդի, այլ ռեժիմի դեմ, որը մտադիր է ձեռք բերել միջուկային էներգիա: