ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելի գործողությունը կարող է ուղղված լինել Իրանում իշխանափոխությանը
ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելի գործողությունը կարող է ուղղված լինել Իրանում իշխանափոխությանը, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ Իսրայելի կառավարությունն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում է Իրանում իշխանափոխության հնարավորությունները։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը կաջակցի՞ հրեական պետությանը, նշում է հեռուստաալիքը:
Ամերիկյան հետախուզությունըկարծում է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունն արդեն տևական ժամանակ Իսրայելի կառավարության նպատակն է, նշում է CNN-ը: