Անցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»
Քաղաքականություն

Իրանը չի կործանվի, բայց «ոտքի վրա կմնա» միայն ատոմային ռումբ ունենալու դեպքում․ Վարդանյան

«Առյուծի ուժն» ընդդեմ «Պատմական Առյուծի»։ Ինչո՞ւ պատմական, որովհետև դեռևս 2020-ի պատերազմի ժամանակ երևաց Իրանի՝ «աութսայդերի» վիճակում լինելը։ Երբ առանց իրեն հարցնելու, իր իսկ հյուսիսային հատվածում դրեցին ու վերաձևցին քարտեզը, ռազմաքաղաքական պատկերն ու բալանսը։ Այդ ընթացքում Իրանը զբաղված էր դժգոհ հայտարարություններին արձագանքելով, հետո էլ՝ Բաքվին շնորհավորելով։ Այս մասին սոցիալական հարթակում գրառում է կատարել պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը։

«Դրանից հետո հերթը հասավ Իսլամական Հանրապետության ամենակարևոր դաշնակիցներին հարվածելուն. Իսմայիլ Հանիին (ՀԱՄԱՍ) Թեհրանի մեջտեղում շարքից հանելը, Հասան Նասրալային (Հըզբոլլահ) գետնի տակից գտնել-վերացնելը, մյուս հրամանատարների չեզոքացումը, ենթակառուցվածքների կործանումը, Լիբանանը հրի տալը, Դամասկոսում Իրանի դեսպանատան ռմբակոծումը, Սիրիայի «թուրքականացումը» և այլն։

Կարճ ժամանակում իրանցիները զրկվեցին երկրից դուրս իրենց հարվածային ուժերից, պրոքսիներից, տարածքներից, ռեսուրսներից, բացառությամբ՝ հութիների։ Այս ընթացքում տեղի ունեցան իրանցիների մուլյաժային հարվածներն ընդդեմ հրեաների, որոնց 95 տոկոսից ավելին տեղ չհասան։ Իրանի պատասխանը համարժեք չի եղել, ինչը խոսում էր իրենց սահմանափակ գործողությունների և հնարավորությունների մասին։

Եվ, ընդհանրապես, վերջին շրջանում Իրանը «իզոլացված» տեսք ունի, չունի ռազմական դաշնակիցներ և ապրում է ներքին ռեսուրսների հաշվին։

Իրանը կարող է կասեցնել այս ամենը, եթե ջախջախի իսրայելական ռազմական ներուժը (գրեթե անհնար է) և դիմագրավի ԱՄՆ-ին, որտեղ այդքան էլ հակված չեն մեծածավալ պատերազմի։

Իսկ, եթե կարճ. Իրանը կարող է ոտքի վրա մնալ միայն ատոմային ռումբ ունենալու դեպքում։

Այաթոլլաների ռեժիմը բարեփոխումների ռեսուրս չունի և Մասուդ Փեզեշքիանին՝ որպես ռեֆորմատոր, ավելի երկար ու հանգիստ ժամանակ է պետք մի բան փոխելու համար, ինչի հնարավորությունը Իսրայելը չի տա։

Հրեաները ապացուցում են, որ տարածաշրջանում կան իրենք և մնացածը և դրա լիարժեքության համար պետք է բացառել իրանական վտանգը, ինչն էլ անում են։
Արևմուտքին նույնպես պետք է պարսկական կենսատարածքն առանց կրոնավորների՝ աշխարհիկ հսկայական ներուժով։

Միգուցե իշխանափոխություն կլինի Իրանում տարածքային ամբողջականության պահպանման ֆոնին կամ դրանից առաջ ազգային ըմբոստության արդյունքում։ Համենայնդեպս, ղեկավարությունը այնտեղ ներքին կյանքի կառավարելիության խնդիր կունենա, եթե այսպես շարունակվի։

Իրանը՝ որպես երևույթ, չի կարող կործանվել՝ վկա իր մեծ ու հարատև պատմությունը։ Այն կարող է փոփոխվել։

Մեզ համար Պարսկաստանը, ռազմավարական փիլիսոփայությունից ելնելով, կարևորագույն դաշնակից է, ինչը ապացուցվել է Արցախյան Առաջին պատերազմի ժամանակ և առհասարակ 90-ականներին հայ-իրանական հարաբերություններին նայելով։ Բայց կա մեկ կարևոր տարբերություն. այն ժամանակ Հայաստանում կառավարում էր ուժեղ, խելացի, խիզախ ու վճռական իշխանությունը։ Մինչդեռ այսօր նույնիսկ իմաստ չունի վերլուծելու ամենակարևոր հարցը` արդյոք Ադրբեջանը ներգրավվա՞ծ է հակաիրանական գործողություններում ու ի՞նչ ձևով։ Ադրբեջանին պարտված վարչակազմը, գլոբալ բաները թողած, զբաղված է Ադրբեջանին հաղթած նախագահ Տեր֊Պետրոսյանի և Կաթողիկոսի դեմ ծղրտալով՝ այդպես էլ լուրջ քաղաքականության համար պիտանի չդառնալով։», – գրել է Վարդանյանը։