Իրանը հայտնել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները չեն տուժել․ Գրոսսի
Իրանի իշխանություններն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել են, որ Սպահանում և Ֆորդոում միջուկային օբյեկտները չեն տուժել, ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Իրանի իշխանությունների հետ հետագա շփումները հաստատում են, որ Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել»,- X-ում մեջբերված են գլխավոր տնօրենի խոսքերը։