Իսրայելում կանխատեսում են, որ Իրանի պատասխան հարվածները ծանր կորուստներ կբերեն երկրին
Իրանի պատասխան հարվածների արդյունքում Իսրայելը, հավանաբար, կկրի կորուստներ, որոնք կտարբերվեն այն կորուստներից, որոնց իսրայելցիները սովոր են։
Նման նախազգուշացում է տվել հրեական պետության գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
«Իսրայելի քաղաքացիներ, ես չեմ կարող խոստանալ բացարձակ հաջողություն. իրանական ռեժիմը կփորձի հարձակվել մեզ վրա ի պատասխան, և սպասվող կորուստները կտարբերվեն այն կորուստներից, որոնց մենք սովոր ենք», - ասել է Զամիրը։
Նա նշել է, որ իսրայելական բանակը պատրաստ է պաշտպանել երկիրը, բայց քաղաքացիները պետք է հոգ տանեն իրենց և իրենց սիրելիների անվտանգության մասին և լսեն հրահանգները։
Նա նաև նշել է, որ յուրաքանչյուր ոք, ով կփորձի մարտահրավեր նետել Իսրայելին, ստիպված կլինի վճարել ծանր գին: