Իսրայելում ռազմական դրություն է մտցվել Իրանին հասցված հարվածների պատճառով
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Իրանի տարածքին։
Այս մասին հայտնել է Axios ինտերնետային կայքը:
Իր հերթին, Fars գործակալությունը հայտնել է, որ Իրանի մայրաքաղաքում լսվել է առնվազն վեց պայթյուն։
Տեղի ունեցածի ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երկրում հայտարարել է արտակարգ դրություն. «Իրանի վրա Իսրայելի կանխարգելիչ հարվածից հետո մոտ ապագայում սպասվում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ երկրի խաղաղ բնակչության վրա», - ասել է նա։
Բնակչության շրջանում տարածված նախազգուշացման համաձայն՝ չեղարկվել են բոլոր կրթական միջոցառումները, դադարեցվել է ձեռնարկությունների աշխատանքը, բացառությամբ կարևորագույն արդյունաբերական օբյեկտների, և արգելվել են զանգվածային հավաքույթները։
Մինչ այդ, The Wall Street Journal-ը գրել էր, որ Իսրայելը կարող է այս կիրակի ռազմական հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ միջուկային հարցի շուրջ։